Հայաստանը կարող է միանալ տրանսպորտային միջանցքին․ Ղարիբաշվիլի

Հայաստանը կարող է միանալ տրանսպորտային միջանցքին․ Ղարիբաշվիլի

Վրաստանը համակարգված աշխատում է Ադրբեջանի և Ղազախստանի հետ՝ Միջին միջանցքի շուտափույթ զարգացման համար։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Միջանցքը ենթադրում է երկաթուղու, ճանապարհների արդիականացում, նավահանգիստների ընդլայնում և զարգացում»,-  ասել է Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ լայնածավալ աշխատանքներ է սկսել, Վրաստանն արդիականացնում է իր երկաթուղիները, աշխատանքները կավարտվեն 2024 թվականի վերջին:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ և քառակողմ համագործակցության ձևաչափերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը ենթադրություն էր հայտնել, որ ապագայում Հայաստանը կարող է միանալ իրենց, այդ թվում՝ Միջին միջանցքի շրջանակներում։

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏԿ) անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքով, Ադրբեջանի, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Այդ իսկ պատճառով դեպի Հայաստան ճյուղը կարող է միայն զուգահեռ երթուղի լինել։

Ներկայումս ՄՏԿ-ն ամբողջությամբ չի գործարկվել, սակայն դրանով արդեն թեստային բեռներ են անցել (երեք կոնտեյներային գնացք): Լոգիստիկ շղթայի մասնակիցները ճշգրտում են ճանապարհին գտնվելու ժամանակը, մատակարարման ծավալներն ու հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում