ՈւԵՖԱ–ն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի և Վրաստանի հավաքականների նկատմամբ
Նմանատիպ
ՈւԵՖԱ–ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ֆուտզալի Հայաստանի և Վրաստանի հավաքականների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է իսպանական «Ռելեվո» պորտալը։
Ըստ պորտալի` էլիտ փուլի նույն խմբում հանդես եկող այս երկու թիմերի մրցակիցները՝ Պորտուգալիան և Ֆինլանդիան, բողոք են ներկայացրել ՈւԵՖԱ, որ Հայաստանի և Վրաստանի հավաքականների կազմում շատ բրազիլացիներ են հանդես գալիս, որոնք ստացել են տվյալ երկրների քաղաքացիություն։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղում են 7, իսկ Վրաստանի հավաքականի կազմում՝ ինը բրազիլացի։
Չնայած որ այլ հավաքականներ ևս կան, որոնց կազմում ֆուտզալի մրցումներում հանդես են գալիս բրազիլացի ֆուտբոլիստներ (օրինակ՝ Ադրբեջան, Ղազախստան, 2004 թ. աշխարհի առաջնությունում՝ նաև Իտալիա), մինչ օրս ոչ մի երկիր դեռ չէր բողոքել բրազիլացիներին քաղաքացիություն տալու և տարբեր երկրների հավաքականներում ընդգրկելու դեմ։
Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի հավաքականներին գրանցվելու է 0։5 հաշվով տեխնիկական պարտություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում