ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Արցախ
09/10/2023 11:45
Նմանատիպ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում էադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Նրանքայսօր առավոտյան անցել են Աղդամով (Ակնա) և ուղևորվել դեպի Ստեփանակերտ։
Նշվում է, որ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և գնահատելբնակիչների մարդասիրական կարիքները:
ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել նաև հոկտեմբերի 1-ին, երբ հայերն արդենզանգվածաբար լքել էին իրենց տները: Ավելի քան 100 հազար մարդ Արցախից Հայաստան էտեղափոխվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում