Դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է անհապաղ հեռանալ Իսրայելի հարավային շրջաններից
09/10/2023 11:58
Նմանատիպ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայելի հարավային շրջաններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Դիվանագիտական առաքելությունը հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե»,– նշել է դեսպանությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում