Իսրայելական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հետ սահմանում
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին ասել է, որ իսրայելական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի բոլոր քաղաքների վրա։ Այս մասին այսօր հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով պաշտոնական ներկայացուցչին:
Նա ասել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում իսրայելական զորքերի և պաղեստինցի զինյալների միջև բախումների դեպքերը «մեկուսացված» են եղել։
Նրա խոսքով՝ ներկայումս ռազմական գործողություններ չկան քաղաքներից ոչ մեկում։
«Միանգամայն հնարավոր է, որ այդ տարածքում դեռ ահաբեկիչներ կան»,- շեշտել է Հագարին։
Հագարին նշել է, որ Գազայի հատվածի հետ սահմանը ֆիզիկապես պաշտպանված կլինի տանկերի ներթափանցումներից․ դրանք կաջակցվեն մարտական ուղղաթիռներով և անօդաչու սարքերով։
Ինչպես նաև, Հագարին հայտարարել է, որ շաբաթ առավոտյան մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 4400 հրթիռ։
Նա հավելել է՝ բանակը տարհանել է սահմանի երկայնքով գտնվող 24 քաղաքներից 15-ը և կշարունակի տարհանումը մինչև հաջորդ օրվա վերջ: Նրա խոսքով՝ այս փուլում Սդերոտը չի տարհանվի։
Պահեստազորի զորակոչի վերաբերյալ Հագարին ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «երբեք այսքան արագ չի մոբիլիզացրել պահեստազորայինների թիվը՝ 300 հազար պահեստազորային 48 ժամում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում