Իսրայելցի զինվորականները Գազայում ավելի քան 1000 թիրախ են խոցել
09/10/2023 16:57
Նմանատիպ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին օրերին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200-ը վիրավոր է։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ Գազայի հատվածում էլ պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, իսկ վիրավորները 2751-ն են։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Գազայի հատվածն ամբողջությամբ կշրջափակեն` անջատելով էլեկտրականությունը և կարգելափալեն սննդի ու վառելիքի մատակարարումը։ Գերատեսչությունը հաղորդել է նաև, որ հոկտեմբերի 7-ից սկսած՝ զորակոչել է 300 000 պահեստազորայինի, նրանցից 100 000-ը Գազայի ցանկապատի մոտ է։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Գազայում ավելի քան 1000 թիրախ են խոցել, հողին են հավասարեցրել Բեյթ Հանուն քաղաքի մեծ մասը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում