Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը
Նմանատիպ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Մեր ընտրանին ներկայացված կլինի 13 քաշային կարգերից 12-ում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Առաջնությանը կմասնակցեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (96 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից 3-ը ռինգ դուրս կգան այսօր՝ հոկտեմբերի 9-ին։
60 կգ քաշային Արթուր Ղազարյանը մեկնարկային մենամարտում կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Խոսե Բրոտոնսի հետ, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Լաունես Համռաուլին, իսկ 71 կգ քաշային Զավեն Գալստյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Սկոմորոկհայի հետ:
Մրցավայր են մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը և մրցավար Բագրատ Ավոյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում