ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ
09/10/2023 21:30
Նմանատիպ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ ԱՊՀ արտգործնախարարաների նիստ է կայանալու։ Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,– նշել է Բադալյանը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է Բիշքեկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում