Եվրամիությունը հայտարարել է Պաղեստինին տրամադրվող օգնության սառեցման մասին
Նմանատիպ
Եվրամիությունը հայտարարել է Իսրայելի դեմ ագրեսիայի հետ կապված Պաղեստինին տրամադրվող օգնության ողջ ծավալի սառեցման մասին, այդ օգնության շրջանակներում բոլոր նախագծերը կվերանայվեն։ Այս մասին գրել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելիուսը X սոցիալական ցանցում։
«Իսրայելի և նրա ժողովրդի դեմ ահաբեկչության և դաժանության մասշտաբները շրջադարձային են դարձել: Համագործակցությունը չի կարող շարունակվել այնպես, կարծես ոչինչ չի եղել»,- գրել է նա։
«Պաղեստինցիների ամենամեծ դոնորը՝ Եվրահանձնաժողովը, սկսում է 691 միլիոն եվրոյի զարգացման աջակցության ամբողջ փաթեթի վերանայումը: Բոլոր վճարումները կդադարեցվեն։ Բոլոր նախագծերը սկսում են վերանայվել։ Բյուջեի բոլոր նոր առաջարկները, այդ թվում՝ 2023 թվականի համար, հետաձգվում են մինչև որոշումների կայացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Ատելության, բռնության և ահաբեկչության փառաբանման կոչերը թունավորել են չափազանց շատերի մտքերը»,- եզրափակել է Վարգելիուսը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։ Ինչպես պարզաբանել է էներգետիկայի նախարար Իսրայել Կացը, կիրակի օրը դադարեցվել են էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումները, իսկ երկուշաբթի օրը դադարեցվել է ջրի մատակարարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում