Արևմուտքն ավելի քան 71 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

Արևմուտքն ավելի քան 71 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

Արևմտյան երկրները ավելի քան 71 միլիոն դոլար կհատկացնեն Ուկրաինային՝ սահմանամերձ շրջանների բնակիչների համար վառելափայտ գնելու համար։ Աս մասին հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Այս տարի մենք պայմանավորվեցինք մեր օտարերկրյա գործընկերների հետ, որ Ուկրաինայի կառավարությունը կկենտրոնանա անվտանգության և պաշտպանության ծախսերի վրա, իսկ միջազգային դոնորները կկրկնապատկեն վառելափայտի վրա իրենց ծախսերը: Այս կարիքների գումարը կազմում է ավելի քան 71 միլիոն դոլար 5 միլիարդից՝ ամբողջ ձմեռը հաղթահարելու համար», – Վերեշչուկի խոսքերը մեջբերվել է Ուկրաինայի վերաինտեգրման նախարարության մամուլի ծառայութանը Telegram ալիքում։

Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, երկրի առաջնագծի շրջաններում գտնվող բնակավայրերի մասին է։ Վերեշչուկը պարզաբանել է, որ «Ուկրաինական երկաթուղիներ» ընկերությունը «Ուկրաինայի անտառներ» պետական ​​ձեռնարկության հետ աշխատում է առաքման ուղիների վրա։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը բազմիցս հայտարարել էր, որ գալիք ձմեռը դժվար է լինելու երկրի էներգետիկ համակարգի համար։ Նրա խոսքով, Ուկրաինան ստացել է անհրաժեշտ միջոցները ջեռուցման սեզոն մտնելու համար, իսկ ազգային էներգետիկական Ukrenergo ընկերությունը հայտնել է, որ մինչև առաջիկա ջեռուցման սեզոնի սկիզբը նախատեսվում է ռեկորդային թվով էլեկտրակայանների վերանորոգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում