Էրդողանը պայման է առաջադրել Հայաստանին
09/10/2023 22:56
Նմանատիպ
Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն՝ ուղղված խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Այս մասին կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման իր խոստումները։
Էրդողանը նաև կոչ է արել Իրանին «մասնակցել այս պատմական նախագծին («Զանգեզուրի միջանցքի» բացմանը), որը ճանապարհ կհարթի քաղաքական և տնտեսական քայլերի համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում