ՌԴ ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի բնակչին

ՌԴ ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի բնակչին

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի բնակչին։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Օգնության համար դիմած տեղի բնակիչը եկել էր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու պահակակետերից մեկը, այնուհետև տեղափոխվել է խաղաղապահների հիմնական ճամբար, որտեղ նրան որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս նա ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի բժիշկ-մասնագետների հսկողության տակ է` նրա վերականգնման վերաբերյալ հետագա որոշում կայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում