ՀՀ–ն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում

ՀՀ–ն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում

Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում։ Տեղեկությունը X–ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

«Այսօրվանից Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետը մշտապես գտնվելու է Լյուքսեմբուրգում», – գրել է նա։

Բադալյանը նշել է, որ Դիվանագետի ներկայությունը կնպաստի երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում