Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել

Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում հրապարակել է Գազայի հատվածում իսրայելական օդուժի հարվածների նոր կադրերը՝ Իսրայելի պաշտպանության բանակին կոչ անելով «շարունակել հարվածներն ամբողջ ուժով»:

Տեսանյութում ուղիղ հարված է հասցվում շենքերից մեկին, որոնք, ինչպես պնդում է Իսրայելը, օգտագործվում են ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից: Պայթյունի հետևանքով ծխի մեծ սյուն է օդ բարձրանում, սակայն երբ այն ցրվում է, երևում է, որ շենքի հիմքն ու կրող հենասյուները կանգուն են մնացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում «Իսլամական դիմադրության շարժման» (ՀԱՄԱՍ) գրոհայինների օբյեկտներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում