Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել շախմատի «Երևան Օփեն» միջազգային 5-րդ մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։

Հաղթողը որոշվել է վերջին տուրում։ Կարեն Գրիգորյանը առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պրանեշի նկատմամբ և դարձել հաղթող՝ առաջնության ընթացքում չկրելով ոչ մի պարտություն։

7-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հնդիկ գրոսմայստերներ Ադհիբանը ու Աբհիմանյու Պուրանիկը:

Մրցաշարին այս տարի մասնակցել է ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր՝ 13 երկրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում