ԱՄՆ-ն կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը

ԱՄՆ-ն կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը

ԱՄՆ-ն կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը, որը պահվում է Կատարի բանկում, եթե Թեհրանը ներքաշվի պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Վեց միլիարդ դոլարը կարող է սառեցվել ցանկացած պահի, բայց ես չեմ պատրաստվում որևէ քաղաքական որոշում հայտնել այս հարցում»,- ասել է նա։

Միաժամանակ Քիրբին պարզաբանել է, որ ԱՄՆ-ի տվյալներով՝ Թեհրանը դեռ չի սկսել ծախսել այդ միջոցները։

Հիշեցնենք` Իրանը սեպտեմբերին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գործարքի դիմաց Կատարում գտնվող իրանական բանկային հաշիվներին առկա 6 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիություն է ստացել։ Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ նախկինում սառեցված միջոցները պատկանում են Իրանին, Թեհրանը կկարողանա դրանք օգտագործել միայն հումանիտար կարիքների համար, միաժամանակ ԱՄՆ-ն կվերահսկի, թե որտեղ են գնում այդ միջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում