Ռուսաստանը չի լինի Մարդու իրավունքների խորհրդի կազմում
Նմանատիպ
Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու համար Ռուսաստանը ստացել է 83 ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր 97 ձայն։
Արևելյան Եվրոպայի երկրների խմբում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Ալբանիան, որը ստացել է 123 ձայն և Բուլղարիան՝ 160 ձայն։
Նախկինում Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ էր ընտրվել 2020 թվականին և այնտեղ պաշտոնավարել մինչև 2022 թվականի ապրիլը: Այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նախաձեռնությամբ, ընդունեց Խորհրդին երկրի անդամակցությունը կասեցնելու մասին բանաձև։
Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության պատճառով ընդունված որոշումը Ռուսաստանին զրկել է ձայնի և մարդու իրավունքների խորհրդում ելույթ ունենալու իրավունքից։ Ի պատասխան՝ Մոսկվան դադարեցրեց իր լիազորություններն այս մարմնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում