Ֆրանսիան պատրաստվում է ինքնաթիռ ուղարկել Իսրայել

Ֆրանսիան պատրաստվում է ինքնաթիռ ուղարկել Իսրայել

Փարիզը մտադիր է ինքնաթիռ ուղարկել Իսրայել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին տարհանելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ հինգշաբթի օրը հատուկ չվերթ կուղարկվի Իսրայել։

Ավելի վաղ մի շարք երկրներ հայտնել են, որ իրենց քաղաքացիներին հակամարտության գոտուց տարհանելու աշխատանքներ են սկսել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում