Իրանի սահմանապահ ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել

Իրանի սահմանապահ ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել

Իրանի սահմանապահ ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել երկրի հարավային ջրերում։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Զորավարժություններն ընդգրկելու են Պարսից ծոցում և Օմանի ծովում գտնվող լայն տարածք և կներգրավեն Բուշեհրի, Հորմոզգանի, Չաբահարի և Քեշմի բազաներում տեղակայված ծովային սահմանապահ ուժերը:

Զորավարժությունները նպատակաուղղված են լինելու Իրանի սահմանապահ ուժերի մարտունակության բարձրացմանը և տարածաշրջանում Իրանի ծովային սահմանների երկայնքով անվտանգության բարելավմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում