Գազի պայթյուն Իրանում․ կան զոհեր ու վիրավորներ

Գազի պայթյուն Իրանում․ կան զոհեր ու վիրավորներ

Կենցաղային գազի պայթյունի հետևանքով Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում առնվազն ութ մարդ Է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

«Սուսանգարդ քաղաքի մոտակայքում գտնվող Գոլբահար գյուղի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով 8 մարդ Է զոհվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է ևս 4 մարդ ՝ 3 երեխա ՝ 5, 6 և 12 տարեկան, ինչպես նաև ևս մեկ տարեց կին ՝ 60 տարեկան:

Տեղի ունեցածի հանգամանքները դեռևս պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում