ՌԴ դիրքորոշումը Պաղեստինի և Իսրայելի վերաբերյալ քաջ հայտնի է․ Պուտին
11/10/2023 17:51
Նմանատիպ
Ռուսաստանի դիրքորոշումը Պաղեստինի և Իսրայելի վերաբերյալ քաջ հայտնի է․ մենք կողմ ենք ՄԱԿ-ի որոշումների կատարմանը և Պաղեստին պետության ստեղծմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանի դիրքորոշումն այսօր չի ձևավորվել, այլ տասնամյակների ընթացքում, և այդ դիրքորոշման մասին քաջատեղյակ են թե՛ իսրայելական կողմը, թե՛ Պաղեստինի մեր բարեկամները։ Մենք միշտ հանդես ենք եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման օգտին՝ նախևառաջ նկատի ունենալով անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը»,- ասել է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում