«Արցախբանկը» վերադարձնում է գրավադրված ոսկիները
Նմանատիպ
«Արցախբանկը» վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարման: Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
«Բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաև նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ հոկտեմբերի 11-ից սկսած բանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ բանկի «Նաիրի» մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1):
Բանկից նաև հիշեցնում են, որ Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության դեպքի փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում