Sony-ն ներկայացրել է PlayStation 5-ի նոր կոմպակտ տարբերակը
Նմանատիպ
Ճապոնական Sony կորպորացիան հայտարարել է PlayStation 5 Slim (PS5 Slim) թարմացված խաղային վահանակի թողարկման մասին: Վահանակը կունենա PS5-ի բնութագրերը՝ համակցված նոր կոմպակտ դիզայնի հետ, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Մենք ուրախ ենք հայտարարել նոր PS5 մոդելի թողարկման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ընդգծվում է, որ նախորդ մոդելների համեմատ PS5 Slim-ի ծավալը կրճատվել է ավելի քան 30%-ով, իսկ քաշը՝ 18%-ով կամ 24%-ով, կախված կոնսոլի տարբերակից՝ սկավառակով կամ առանց սկավառակի: Նոր կոնսոլի երկու տարբերակներն էլ հագեցած են 1 ՏԲ սկավառակով։
Ընկերության տվյալներով՝ PS5 նորացված մոդելի վաճառքը կսկսվի ԱՄՆ-ում նոյեմբերին, իսկ հետո՝ այլ երկրներում։ Սարքի թվային տարբերակն ամերիկացիների համար կարժենա 449,99 դոլար, իսկ Ultra HD Blu-ray կրիչով տարբերակը՝ 499,99 դոլար։
Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում PS5 Slim-ն ամբողջությամբ կփոխարինի ստանդարտ PlayStation 5-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում