Xerox-ն ավարտել է աշխատանքը Ռուսաստանում
Նմանատիպ
Xerox Corporation-ը, որը զբաղվում է պատճենահանող սարքերի արտադրությամբ, ավարտել է իր աշխատանքը Ռուսաստանում՝ բիզնեսը վաճառելով Ռուսաստանի Դաշնությունում իր դուստր ձեռնարկության՝ Xerox CIS ՍՊԸ-ի ռուսական ղեկավարությանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Xerox CIS-ի մամուլի ծառայությունից։
Xerox-ն անցյալ տարվա մարտին դադարեցրել էր իր ողջ արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Այժմ, ինչպես հայտնել է մամուլի ծառայությունը, ռուսական կազմակերպությունը մոտ ապագայում կփոխի իր անվանումը և չի ասոցացվի կորպորացիայի հետ։
Xerox ԱՊՀ նախագահ Անտոն Բորոդիխինը նշել է, որ ընկերությունը լիարժեք աջակցություն կցուցաբերի ընթացիկ պայմանագրերի շրջանակներում և նոր նախագծեր կսկսի Ռուսաստանում։ «Գործարքի արդյունքում ընկերության աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը, իսկ հաճախորդներն ու մատակարարները երկարաժամկետ հարաբերություններ կունենան վստահելի գործընկերոջ հետ»,- ավելացրել է նա։
Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներով՝ 2002 թվականին ստեղծված Xerox CIS ՍՊԸ-ն հոկտեմբերի 10-ից ամբողջությամբ պատկանում է Xelab ՍՊԸ-ին, որի ղեկավարը նույնպես Բորոդիխինն է։ Նախկինում այն պատկանում էր Xerox Limited-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում