Թեհրանն առաջարկում է Մոսկվային օգտագործել իրանական միջանցքը
Նմանատիպ
Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ Այս մասին ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները բավարարելու համար, այլև իր տարածքը որպես միջանցք տրամադրել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ Ռուսական կողմը կարող է հույս դնել Իրանի վրա՝ որպես հուսալի և երկարաժամկետ գործընկերոջ»,- հայտարարել է Ռոհանին։
Փոխնախարարը միաժամանակ նշել է, որ այդ հնարավորությունը Մոսկվան դեռ չի օգտագործել։ Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Ուկրաինայի հակամարտությունը և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իրանական երթուղին գործնականում դարձրել են անվտանգ և այլընտրանքային ուղի ռուսական հացահատիկի արտահանման համար:
Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ն ու Իրանն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղեն աշխատում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում