Իսրայելը և Եգիպտոսը միջանցքի հետ կապված տարաձայնություններ ունեն
Նմանատիպ
Իսրայելը և Եգիպտոսը սկզբունքային համաձայնության են եկել Գազայի հատվածից ամերիկացիների և այլ օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքի համար միջանցք ստեղծելու մասին: Այդ մասին գրել է Axios հարթակը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական հակամարտության ֆոնին ԵՄ-ն պնդում է փախստականների համար միջանցքներ ստեղծելու անհրաժեշտությունը:
Եգիպտոսի իշխանությունները իսրայելական գնդակոծությունների պատճառով հոկտեմբերի 10-ից փակել են Ռաֆախ հսկիչ անցակետը, որը Գազայի հատվածից դեպի Սինայի թերակղզի մեկնելու հիմնական կետն էր դարձել: Այն կարող է գործել միայն մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի առաքման համար։
Նաև, «The Jerusalem Post» հայտնեկ էր, որ Եգիպտոսը չի ցանկանում բացել Գազայի հատվածի փախստականների համար` պնդելով, որ երկու կողմերն էլ մնան իրենց սահմաններում։
«Եգիպտոսը հրաժարվում է դիտարկել անկլավից փախչողների համար անվտանգ միջանցքներ ստեղծելու ցանկացած քայլ»,- գրում է լրատվամիջոցը։
Կառավարությունը պնդում է, որ կողմերը հակամարտությունը լուծեն իրենց սահմանների ներսում: Նրանց կարծիքով՝ դա միակ ճանապարհն է։ Ըստ պարբերականի` Եգիպտոսն այդպիսով ցանկանում է պաշտպանել պաղեստինցիների՝ իրենց գործն ու հողը պաշտպանելու իրավունքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում