ՄԱԿ-ի ԱԽ-ը կանցկացնի նիստ՝ կապված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ

ՄԱԿ-ի ԱԽ-ը կանցկացնի նիստ՝ կապված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ

Բրազիլիայի մշտական ​​ներկայացուցչությունը, որը հոկտեմբերին նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաստատել է, որ հոկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի Մերձավոր Արևելքում ստեղծված հակամարտության իրավիճակի լուծման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ նախագահությունը որոշել է Անվտանգության խորհրդի նիստ գումարել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին՝ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Պաղեստինի հարցը»,- ասված է առաքելության հաղորդագրության մեջ։ Նիստի ձևաչափը դեռևս ճշտվում է։

Նշենք, որ նախորդ անգամ հանդիպումն անցել է փակ ձևաչափով, սակայն այն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ ընդհանուր փաստաթուղթ չի ընդունել, ինչպես դրա ավարտից հետո հայտնել են հանդիպման մասնակիցները։ «Մենք ընդհանուր հայտարարություն չենք քննարկել, բայց ոչ ոք որևէ տեքստ չի էլ առաջարկել»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը:

Նա հավելել է, որ քննարկվել է այն հարցը, թե ինչ կարող են կողմերը անել ներկա իրավիճակում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բռնությունը դադարեցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում