ԱՄՆ-ն միշտ Իսրայելի կողքին է լինելու․ Բլինքեն

ԱՄՆ-ն միշտ Իսրայելի կողքին է լինելու․ Բլինքեն

Միացյալ Նահանգները միշտ կաջակցի և կպաշտպանի Իսրայելին, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ուղերձը, որը ես բերում եմ Իսրայելին, հետևյալն է. Դուք կարող եք բավականաչափ ուժեղ լինել, որպեսզի միայնակ պաշտպանվեք, բայց քանի դեռ Ամերիկան ​​գոյություն ունի, դուք միայնակ չեք լինի: Մենք միշտ ձեր կողքին ենք լինելու»,- նշել է նա։

Ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է երկրում արտակարգ կառավարության ստեղծումը, որը ցույց է տվել «իսրայելական հասարակության միասնությունն ու վճռականությունը»։

Ավելի վաղ հրեական պետության կաբինետի ղեկավարն ընդունել էր Բլինքենին Թել Ավիվում։ Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են Իսրայելում ԱՄՆ դեսպանը, Մերձավոր Արևելքի հարցերով Բլինքենի օգնական Բարբարա Լիֆը և այլ պաշտոնյաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում