ՀՀ–ն հաստատել է էլեկտրաէներգիայի և գազի առևտրի կանոնները

ՀՀ–ն հաստատել է էլեկտրաէներգիայի և գազի առևտրի կանոնները

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է էլեկտրաէներգիայի և գազի տարածաշրջանային առևտրի կանոնները: Կանոններն ընդունվել են Եվրասիական տնտեսական միության ազգային օրենսդրության և Մաքսային օրենսգրքի հիման վրա:

Այս կանոնների հիմնական էությունն այն է, որ դրանք հաշվի են առնում էներգակիրների առևտրի առանձնահատկությունները։ Դրանց մատակարարումները հնարավոր չէ պլանավորել նախօրոք և մեծ ճշգրտությամբ: Լրացուցիչ էլեկտրաէներգիայի կամ գազի անհրաժեշտությունը ձևավորվում է ինքնաբուխ և պետք է ժամերի ընթացքում ապահովվի: Սա հատկապես վերաբերում է էլեկտրականությանը, քանի որ դրա համար պահեստներ գրեթե չկան։

Ելնելով այս առանձնահատկություններից՝ ԵԱՏՄ–ում որոշել են մաքսային հայտարարագրերի ավելի ճկուն մեխանիզմ ստեղծել էլեկտրաէներգիայի և գազի միասնական շուկաների արագ և անխափան գործունեության համար։ Այս մեխանիզմը պետք է աշխատի 2025 թվականից։

Գերպլանային առաքումների դեպքում ներկայացվում է լրացուցիչ ժամանակավոր հայտարարագիր։ Դրանից հետո էներգակրի մատակարարը մինչև 10 օր ժամանակ է ստանում այդ տվյալները շտկելու և վերջնական հայտարարագիր կազմելու համար: Հակառակ դեպքում ներկայացված հայտարարագիրը կարող է հետ կանչվել:

Բացի այդ, հաշվի առնելով, որ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի մատակարարումները, կախված անհրաժեշտությունից, կարող են իրականացվել օրական մի քանի անգամ, մեկ հայտարարագրի շրջանակում կարելի է իրականացնել մի քանի մատակարարում, եթե էլեկտրաէներգիա ստացողը նույն սուբյեկտն է։

Ինչ վերաբերում է գազի մատակարարմանը, ապա հստակեցվում է, որ դրա ծավալները հայտարարագրելու համար հաշվի են առնվում սահմանային չափիչ հանգույցների տվյալները՝ Իրանի հետ՝ «Նորդուզ», Վրաստանի հետ՝ «Կարմիր կամուրջ» անցակետերում։ Հայկական կողմի մաքսատների ծառայողները պետք է գազի հաշվառման աշխատանքների հասանելիություն ունենան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում