Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Միջերկրական ծով

Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Միջերկրական ծով

Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Արևելյան Միջերկրական ծով և կսկսի հետախուզական գործողություններ է իրականացնել Իսրայելի համար՝ ի նշան իր իշխանություններին աջակցության: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Խոսքը թագավորական օժանդակ նավատորմի երկու նավի մասին է՝ RFA Argus, որը կարող է տեղափոխել մինչև ինը տրանսպորտային և գրոհային ուղղաթիռ, և RFA Lyme Bay խոշոր դեսանտային նավ։ Նշվում է, որ դիտորդական թռիչքները, հավանաբար, կիրականացնեն RC-135 Rivet Joint հետախուզական ինքնաթիռներ և բրիտանական ռազմաօդային ուժերի Boeing P-8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռներ Կիպրոսում տեղակայված Ակրոտիրի ռազմաբազայից։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Միջերկրական ծով երկու ավիակիրների տեղափոխման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում