1,1 միլիոն պաղեստինցի պետք է 24 ժամվա ընթացքում տարհանվի Գազայից

1,1 միլիոն պաղեստինցի պետք է 24 ժամվա ընթացքում տարհանվի Գազայից

Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ 1,1 միլիոն պաղեստինցի պետք է 24 ժամվա ընթացքում տարհանվի Գազայի հատվածի հարավից։ Այս մասին հայտարարել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ը կարծում է, որ նման տեղաշարժ չի կարող տեղի ունենալ առանց մարդասիրական կործանարար հետևանքների», – ասվում է նրա հայտարարության մեջ։

Դյուժարիկը նշել է, որ այս պահանջը վերաբերում է նաև «ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր ապաստան են գտել ՄԱԿ-ի հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»:

Նաև, ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը կոչ է արել համաշխարհային հանրությանը հավաքել 294 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ Պաղեստինի ժողովրդի հիմնական կարիքները բավարարելու համար:

Հոկտեմբերի 12-ին Գազայում Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Քուդրան ասել է, որ Գազայի հատվածի առողջապահական համակարգը փլուզման եզրին է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի քանակի պատճառով։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներն այլևս չեն կարող նոր հիվանդներ ընդունել, իսկ վիրավորների աճող թիվը գերազանցում է գործող վիրահատարանների հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում