Human Rights Watch-ը մեղադրում է Իսրայելին սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ

Human Rights Watch-ը մեղադրում է Իսրայելին սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Լիբանանի և Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում։

Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է օդանավերի ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար: Հրկիզվող զենքերը դասակարգվում են որպես սովորական զենքեր, սակայն ՄԱԿ-ի 1980-ի Անմարդկային զենքերի կոնվենցիայի երրորդ արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների դեմ, ինչպես նաև քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարձակումների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում ֆոսֆորային ռումբերը որակել որպես քիմիական զենք:

«Human Rights Watch-ը ստուգված տեսագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա պարզել է, որ իսրայելական ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին Լիբանանում և Գազայում ռազմական գործողություններում սպիտակ ֆոսֆոր են օգտագործել»,- ասվում է զեկույցում:

HRW-ն ընդգծում է, որ Գազայի խիտ բնակեցված տարածքներում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում