Իսրայելի պաշտպանության բանակը մեկ գիշերվա ընթացքում խոցել Է ՀԱՄԱՍ-ի 750 օբյեկտ

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ գիշերվա ընթացքում խոցել Է ՀԱՄԱՍ-ի 750 օբյեկտ

Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչներն անցած գիշեր Գազայի հատվածի հյուսիսում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման 750 օբյեկտների,  այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ստորգետնյա թունելներին, ինչպես նաև նրանց ռազմական համալիրներին, անցակետերին և բարձրաստիճան զինյալների նստավայրերին, որոնք օգտագործվել են որպես հրամանատարական կենտրոններ: Հարվածներ են հասցվել նաև զինանոցների շենքերին և կապի կետերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

Հաղորդագրությունում  ասվում է նաև, որ մի քանի տասնյակ կործանիչներ հարձակվել են 12 ռազմական օբյեկտների վրա, որոնք տեղակայված են եղել բազմահարկ շենքերում և օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կողմից ահաբեկչական նպատակներով:

«Դրան զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման զինծառայողները հարված են հասցրել երեք ահաբեկիչների, որոնք մասնակցել են Իսրայելի տարածքի ականանետային գնդակոծություններին եւ հարձակման պահին գտնվել են Գազա քաղաքի իրենց հրամանատարական կենտրոնում», – հավելել են զինվորականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում