Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի շուրջ 2500-3000 զինյալ
Նմանատիպ
Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի շուրջ 2500-3000 զինյալ։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտնում է իսրայելական i24 հեռուստաալիքը, որը նախկինում տարածել էր հայտնի եւ չհաստատված տեղեկությունը գլխատված 40 երեխայի մասին:
«Մոտ 1000-2000 ՀԱՄԱՍ-ի զինյալներ կարողացել են վերադառնալ Գազայի հատված»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին:
Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելում հայտնաբերվել են պաղեստինյան խմբավորումների շուրջ 1500 զինյալների մարմիններ: «Մենք խոսում ենք առնվազն 2500-3000 մարտիկների մասին, ովքեր մասնակցել են շաբաթ օրվա հարձակմանը»,- ասել է ալիքի թղթակիցը:
«Վաշինգտոն փոստ» օրաթերթը նախօրեին հետաքննություն էր սկսել ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով զոհվածների մի մասի գլխատումների մասին տեղեկատվության ծագման վերաբերյալ: Բարբարոսական մահապատիժների մասին ի սկզբանե հայտնել է i24 ալիքի թղթակիցը, ավելի ուշ՝ չորեքշաբթի օրը, այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սակայն հրատարակությունը գրում է, որ նախագահն ինքը նման լուսանկարներ չի տեսել եւ ենթադրյալ վայրագությունների մասին նրա մեկնաբանությունները հիմնված են Նեթանյահուի խոսնակի հայտարարությունների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում