Իսրայելը վճռական է ամբողջովին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը վճռական է ամբողջովին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը

Պաղեստինյան  ՀԱՄԱՍ կազմակերպությունից հազարավոր արմատականներ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ներթափանցել են  Իսրայել:  Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմական դեպարտամենտի ղեկավար Յոավ Գալանտը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ կայացած ճեպազրույցի  ժամանակ: 

«Հազարավոր ահաբեկիչներ հատել են մեր հարավային սահմանը՝ այդ  ընթացքում հազարավոր հրթիռներ արձակելով»,- ասել է նա։

Գալանտի խոսքով՝ ինքն անձամբ այցելել է սահմանային տարածքներ, որոնք հարձակման են ենթարկվել։  Իսրայելցի նախարարը իր գործընկերներին դեպքի վայրից կադրեր է ցույց տվել։   

«Նման բան հրեա ժողովրդի հետ տեղի չի ունեցել 1945 թվականից: Ավելի քան 100 առեւանգված, ավելի քան 1000 սպանված, ավելի քան 3000 վիրավոր, ավելի քան 5000  արձակված հրթիռ, եւ հաշվարկը շարունակում է ավելանալ»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ Գալանտն ընդգծել է, որ Իսրայելը վճռական  է   ամբողջովին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: «Սա պատերազմ է մեր ապագայի համար. Մենք կփոխենք իրականությունը երկրի վրա։ Իսրայելի պաշտպանական ուժերը կկործանեն ՀԱՄԱՍ-ը: Այս պատերազմը կլինի երկար եւ դժվար, բայց մենք կհաղթենք: Եվ չնայած բոլոր դժվարություններին, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր քաղաքացիներին ցանկացած սպառնալիքից»,- եզրափակել է Գալանտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում