Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատվածին
13/10/2023 14:23
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է Գազայի հատվածի համար ուղարկել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։ Այն կհասցվի Եգիպտոսի տարածքով:
Մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռներն արդեն ճանապարհին են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվականներին։ Նշվում է, որ մարդասիրական օգնությունը կհասցվի “Ռաֆահ” անցակետի միջոցով, որը գտնվում է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում