ԱՄՆ նախագահը բացահայտ քննադատություն է հնչեցրել Թուրքիայի հասցեին

ԱՄՆ նախագահը բացահայտ քննադատություն է հնչեցրել Թուրքիայի հասցեին

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման և “քուրդ զինյալների դեմ պայքարի” պատրվակով Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ ԱՄՆ նախագահը հատուկ հայտարարություն է արել, որում բացահայտ քննադատություն է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նախագահ Բայդենի խոսքով ՝ իրավիճակը Սիրիայում և Սիրիայի հետ կապված, իսկ “մասնավորապես Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի կառավարության գործողությունները խաթարում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի արշավը, վտանգի ենթարկում խաղաղ բնակչությանը և էլ ավելի սպառնում խաթարել խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»։

Թուրքիայի ընդդիմադիր համարվող կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները երեկ ակնհայտ կեղծ հայտարարություն է արել Հայաստանի տարածքում և Թուրքիայի հետ սահմանին իբր գործող “ահաբեկչական խմբավորումների” մասին: Դրան նախորդել էր Իլհամ Ալիևի հայտարարությունը “Ղարաբաղում մնացած հայկական  զինված խմբավորումների” և Արցախի դեմ մեկօրյա ահաբեկչական պատերազմից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ վերցված “տարածքներն ամբողջությամբ մաքրելու” մտադրության մասին։

Թուրքիայի հասցեին ԱՄՆ նախագահի կանխարգելիչ հայտարարությունը գուցե արժե գնահատել ավելի լայն համատեքստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում