«ԱՊՀ երկրների Խաղեր»-ը հաջորդ տարի կլինի Գյումրիում. Պուտին

«ԱՊՀ երկրների Խաղեր»-ը հաջորդ տարի կլինի Գյումրիում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ չնայած դրամատիկ իրադարձություններին, Հայաստանը կկարողանա հաջորդ տարի Գյումրիում անցկացնել «ԱՊՀ երկրների Խաղեր» մարզական միջոցառումը։ 

«Դա կլինի հաջորդ տարի հայկական Գյումրիում, ամեն դեպքում, այդպես էր ծրագրվում։ Հուսով եմ, որ չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումը», – ասել Է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում