ՌԴ կառավարությունը մտադիր է ընդլայնել Հայաստանին նավթամթերք մատակարարումը
13/10/2023 15:50
Նմանատիպ
ՌԴ նախարարների կաբինետը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում։ Արձանագրությունը նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման՝ նավթային գուդրոնի մատակարարումները նավթային բիտումով փոխարինելու հնարավորությունը։ Փաստաթուղթը կողմերը ստորագրել են Մոսկվայում 2023 թվականի հունիսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում