ԱՄՆ-ն Իսրայելին հնարավորություն է տալիս ոչնչացնել Պաղեստինը․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին հնարավորություն է տալիս ոչնչացնել Պաղեստինը․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին հնարավորություն է տալիս ոչնչացնել Գազայի հատվածը և ամբողջ Պաղեստինը։ Եթե Գազայի հատվածի դեմ” Իսրայելի հանցագործությունները   շարունակվեն, ապա Պաղեստինը կօգտագործի դիմադրության «իր մյուս հնարավորությունները»:

Բեյրութում Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ հանդիպման ժամանակ Աբդոլլահիանի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում