Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության որ կողմում է ցանկանում լինել

Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության որ կողմում է ցանկանում լինել

Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան Միջերկրական և Հարավ-Արևելյան Եվրոպային նվիրված համաժողով, որին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասն անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Թուրքիայի քաղաքականությանը։

Սխինասը նշել է, որ հակամարտության սրումից ի վեր ԵՄ բոլոր 27 անդամ երկրները միաձայն ճանաչել են Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, դատապարտել են «ահաբեկչական հարձակումը և հրապարակայնորեն հայտարարել, որ ահաբեկչությունն արդարացում չունի»։

«Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության որ կողմում է ցանկանում լինել՝ մեզ հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, մեր արժեքների, Արևմուտքի բարոյականության, թե՞ Մոսկվայի, Թեհրանի, Համասի և Հեզբոլլահի հետ», – ասել է Սխինասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում