Իրանի դեսպանի հետ քննարկվել է «3+3» ձևաչափով աշխատանքի վերսկսումը․ ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այսօր ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում ՝ իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը ։
«Քննարկվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային թեմաներ։ Հարավային Կովկասում իրավիճակի դիտարկման համատեքստում կարևորվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվ վերսկսումը»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ բանակցել «3+3» ձևաչափի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 26–ին Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին հերթական հանդիպման ժամանակ հետաքրքրություն են հայտնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում