Իրանին հասանելի է դարձել արգելափակված 10 մլրդ դոլարը
Նմանատիպ
Իրանին հասանելի է դարձել 10 միլիարդ դոլարի իր ակտիվները, որոնք նախկինում արգելափակված էին Իրաքում։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի կենտրոնական բանկին։ Այդ միջոցները ապասառեցվել են Հարավային Կորեայում վերջերս բաց թողնված 6 միլիարդ դոլարի հետ միասին և փոխանցվել Կատարում գտնվող հաշվեհամարին:
Այս տարվա հունիսին Իրաքի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրել էր օգնել լուծել գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար Իրանի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների խնդիրը։ Իրաքը Իրանից մեծապես կախված է իր էլեկտրակայանների համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարմամբ:
Միևնույն ժամանակ, վերջին մի քանի տարվա ընթացքում Վաշինգտոնը խանգարել է Բաղդադին՝ վճարել Թեհրանին ունեցած պարտքը, որը ապրիլի վերջին կազմում էր մոտ 10 միլիարդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում