Եվրոպան Իսրայելի կողքին է․ ԵՀ ղեկավար

Եվրոպան Իսրայելի կողքին է․ ԵՀ ղեկավար

Եվրամիությունն աջակցում է Իսրայելին, որն իրավունք ու պարտավորություն ունի պաշտպանվելու պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ առճակատման ժամանակ, հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նրա հայտարարությունը տարածել է ԵՀ մամուլի ծառայությունը։

«Այս անասելի ողբերգության առջև կա միայն մեկ հնարավոր պատասխան՝ Եվրոպան Իսրայելի կողքին է: Եվ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն: Փաստորեն, նա պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին: ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված վայրագությունները ահաբեկչություն է։ Սա պատերազմի ակտ է։ Ոչինչ չի կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի գործողությունները։ Հիմա ժամանակն է համերաշխություն ցուցաբերել Իսրայելի և նրա ժողովրդի հետ։ Եվ դրա համար ես այստեղ եմ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ըստ ԵՀ-ի ղեկավարի՝ «միայն ՀԱՄԱՍ-ն է պատասխանատվություն կրում տեղի ունեցողի համար»։

«ՀԱՄԱՍ-ի գործողությունները ոչ մի կապ չունեն Պաղեստինի ժողովրդի օրինական նկրտումների հետ: Ընդհակառակը, ՀԱՄԱՍ-ի սանձազերծած սարսափը միայն ավելի շատ տառապանք է պատճառում անմեղ պաղեստինցիներին»,- ավելացրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում