Ադրբեջանը դատապարտել է ԼՂ-ի վերաբերյալ ընդունված բանաձևը
Նմանատիպ
Ադրբեջանական պատվիրակությունը դատապարտել է ԵԽԽՎ-ին, որն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այս բանաձևը և հանձնարարական փաստաթուղթն անվանել է «ճշմարտությունից և փաստերից հեռու, որոնք կրկնում են հայկական քարոզչության հիմնական տարրերը»։
«Մենք կտրականապես մերժում ենք մեր երկրի նկատմամբ դրսևորված այս անարդար մոտեցումը և դա ընկալում ենք որպես Եվրոպայի խորհրդի ներսում ժողովրդավարական արժեքների փլուզման վառ օրինակ»,- ասվում է պատվիրակության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վեհաժողովում ընդգծվվել էր, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում