Reuters-ը հաստատել է իր լրագրողի մահվան լուրը Լիբանանում
Նմանատիպ
Reuters-ը հաստատել է, որ իր լրագրողը, ով աշխատում էր հարավային Լիբանանում, սպանվել է։ «Խոր ցավով տեղեկացանք, որ սպանվել է մեր տեսանկարահանող Իսսամ Աբդալլան»,- ասվում է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք շտապ լրացուցիչ տեղեկություններ ենք փնտրում՝ աշխատելով տարածաշրջանային իշխանությունների հետ և աջակցություն ցուցաբերելով Իսամի ընտանիքի անդամներին և գործընկերներին», – ասել է Reuters-ը:
Ավելի վաղ «Ալ Մանար» հեռուստաալիքը հայտնել էր, որ Լիբանանի Ալմա ալ-Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել մեքենան՝ լրագրողների հետ, որտեղ եղել են մի քանի լրատվական գործակալությունների ֆոտոլրագրողներ և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Արդյունքում զոհվել է Reuters-ում աշխատող լիբանանցի լուսանկարիչ Իսսամ Աբդալլան, ևս երկուսը վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում