Պուտինը հնարավոր է համարել Հայաստան այցը

Պուտինը հնարավոր է համարել Հայաստան այցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Հայաստան այցը։ Իր հերթին, նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է այցելել Ռուսաստան։ Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ երկրների համաժողովի ժամանակ։

«Մենք նրա հետ կապի մեջ ենք․․․ կտեսնենք․․․ մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Հայաստանում։ Սա (ԼՂ-ի իրավիճակը- խմբ․) Ղարաբաղի հայերի ողբերգությունն է։ Նա, հավանաբար, դեռևս ժամանակ չունի ճանապարհորդելու համար: Բայց մենք մնում ենք կապի մեջ, աշխատում ենք նրա հետ»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ հնարավորության դեպքում, անպայման կհանդիպեն։

Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունենում հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Ռուսաստանի ղեկավարը Ղրղզստանի մայրաքաղաք է ժամանել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 13-ին ասել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում