Ուկրաինան տարեսկզբից Արևմուտքից ստացել Է 33,8 մլրդ դոլար

Ուկրաինան տարեսկզբից Արևմուտքից ստացել Է 33,8 մլրդ դոլար

Ինչպես հայտնել Է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը՝ այս տարվա սկզբից արևմտյան երկրներից Կիևի ստացած դրամաշնորհների և վարկերի ծավալը կազմել է 33,8 մլրդ դոլար։

Արտաքին ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմում է 33,8 մլրդ դոլար։ Արտաքին ներարկումների խոշորագույն աղբյուրներն են ՝ մակրոֆինանսական օգնությունը Եվրամիությունից ՝ 14,7 մլրդ դոլար, ԱՄՆ – ից ՝ 10,9 մլրդ դոլար, 3,6 մլրդ դոլար ԱՄՀ-ից ՝ ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և 1,8 մլրդ դոլարի չափով արտոնյալ վարկ Կանադայից:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հոկտեմբերի 11-ին ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների կլոր սեղանին, հայտարարել է, որ Կիևին անհրաժեշտ է մոտ 42 մլրդ դոլարի չափով արտաքին ֆինանսավորման ներգրավում՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարի։

Ուկրաինայի բյուջեում այս տարվա համար նախատեսված էր 38 մլրդ դոլարի դեֆիցիտ, ինչը կազմում էր ՀՆԱ-ի կանխատեսվող ծավալի 20%-ը։

Անցած շաբաթ հանրապետության խորհրդարանը հերթական անգամ ավելացրել է բյուջեի ծախսերը, որից հետո դեֆիցիտը հասել է 54,75 մլրդ դոլարի։ Կառավարության կողմից հաստատված 2024 թվականի բյուջեի նախագծում նախատեսված է շուրջ 42 մլրդ դոլարի դեֆիցիտ, որը կկազմի ՀՆԱ-ի 21%-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում