Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դադարեցվում է. Էր Ռիադ

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դադարեցվում է. Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը  դադարեցնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ որոշման պատճառը  պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումն է։  Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը  նման որոշումը բնութագրել է որպես դադար, այլ ոչ թե այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքերի վերջ։ 

Իր հերթին ամերիկացի պաշտոնյան Bloomberg-ին հայտնել է, որ Բայդենի վարչակազմը կշարունակի կապեր պահպանել սաուդցիների հետ, իսկ հարաբերությունների կարգավորման դադարեցման մասին տեղեկատվություն վարևակազմը  չի ստացել:

Գործակալությունը կարծում է, որ Էր Ռիադի որոշումը «լուրջ հարված էր նախագահ Ջո Բայդենի հավակնություններին»  և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը: Վաշինգտոնի վարչակազմը մտադիր էր աջակցել տարածաշրջանում կարգավորման շուրջ բանակցություններին ՝ չնայած բռնության սրմանը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի այս որոշմանն անդրադարձել էր Reuters գործակալությունը։ Հղում անելով իր աղբյուրներին,  Reuters -ը գրել էր, որ երբ կարգավորման գործընթացը վերսկսվի, պաղեստինցիներին Իսրայելի զիջումների հարցին  պետք է ավելի մեծ առաջնահերթություն տալ: Գործակալության մեկ այլ զրուցակից հայտնել է, որ Վաշինգտոնն ընթացիկ շաբաթ Էր Ռիադից պահանջել է դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գործողությունները, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հրաժարվել է դա անել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում