Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնությունը ճանապարհին է

Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնությունը ճանապարհին է

Իսրայելին ամերիկյան ռազմական օգնության նոր մատակարարումները ճանապարհին են, այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Պաշտպանական արտադրանքի չորս բեռն արդեն հասել է Իսրայել, ավելի շատ մատակարարումներ ճանապարհին են», – ասել է նա:

Բլինքենը հավելել է` քանի որ երկրի պաշտպանության կարիքները մեծանում են, Պետդեպարտամենտը կաշխատի ԱՄՆ Կոնգրեսի հետ՝ դրանք բավարարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում